Բաժիններ՝

Դանակահարություն Եղվարդի խճուղում

Օգոստոսի 11-ի կեսգիշերին և գիշերն անց ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր հնչեցին, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա երկու երիտասարդներ:

Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 23-ին, Եղվարդի խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանել են մի քանի անձանց հետ, որի ընթացքում վերջիններս իրենց մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ են հասցրել երկու երիտասարդներին:

Ոստիկանները պարզել են դանակահարողների ինքնությունը և ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս