Ծեծկռտուք Սյունիքի մարզում. հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. shamshyan.com

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի, ինչպես նաև հնչած կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև:

Վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հ. Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հ. Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վիճաբանության ընթացքում 20-ամյա Գևորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել:

Գորիսի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Շահնազարյանը և Հ. Շահնազարյանը գնացել են Ս. Արզանյանի տուն , նրան, կնոջը և Վ.Հարությունյանին այնտեղ տեսնելով` հայհոյանքներ են տվել, նրանց ուղղությամբ քարեր են շպրտել, իսկ Գ. Շահնազարյանն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի, ապա նրանց ուղղությամբ 3 կրակոց է արձակել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։