
Դավթաշենում հոշոտված դիակ է հայտնաբերվել. ինքնությունը դեռևս պարզված չէ

Նախօրեին` ուշ երեկոյան, Դավթաշեն թաղամասում տղամարդու դի է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ, սակայն տղամարդը մոտ 60 տարեկան է:
Հայտնի է դարձել նաև, որ թեև տղամարդու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դիակի որոշ հատվածներ հոշոտված են եղել, մասնավորապես` ձեռքերը, գլուխը, ողերի hատվածնրում ևս հոշված հետքեր են եղել: