Բաժիններ՝

«Պարզ լճի» խաչմերուկում՝ «Չուգունի մոստ» կոչվող հատվածից ավտոմեքենա է ընկել գետը

Օգոստոսի 14-ին, ժամը 21:44-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Պարզ լճի» խաչմերուկում՝ «Չուգունի մոստ» կոչվող հատվածից «Ford» մակնիշի ավտոմեքենա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի 35 GP 853 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ա. Մ.-ը և 1998 թ. ծնված Հ. Թ.-ը հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս