
Կրակոցներ Երևանում. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

Օգոստոսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Բարսեղ Գ.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հրազենային վնասվածքը պատճառել է 1989 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 23.10-ին, ներկայացել է քննչական բաժին, ներկայացրել իրեն պատկանող որսորդական հրազենն ու տվել խոստովանական ցուցմունք:
Հրազենն առգրավվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: