Ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. օգոստոսի 15-ից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նրա ընտանիքում երեխաները 2 տարեկանից սկսում են օգնել տան թեթև գործերում, իսկ 11 տարեկանում նրանց ներդրումն արդեն նկատելի է։ «Դա իր տեսակի վճար է՝ մեր տանն ապրելու և սնվելու համար։ Չէ՞ որ նրանք պետք է հիշեն, որ կյանքում անվճար ոչինչ չի լինում»,- նկատում է Ջոնսոնը։
«Ես չէի ասի, որ Հայաստանը պատրաստ չէր այս հրդեհին: Վստահ եղեք, որ մենք պատրաստ ենք եւ առավելագույնս անում ենք, որպեսզի սեղմ ժամկետներում այս հրդեհը մեկուսացվի: Սա ոչ միայն ԱԻՆ-ի ջանքերն են, այս գործընթացում ներգրավված են նաեւ Պաշտպանության և բնապահպանության նախարարությունները, ոստիկանությունը, տեղական իշխանությունները»,-ասաց նա:
«Երկու դեպք է եղել, որ դիմել են խանութ, ասել են, որ սեղմելու պատճառով է եղել, բայց այդ ինչպե՞ս եղավ, իմ հեռախոսը նույնիսկ ընկել է գետնին, քարի վրա է ընկել, ոչ մի բան չի եղել, հանկարծ այդ ո՞նց եղավ, որ այդ վերջին «Սամսունգները» նման խնդիր ունեն, ուրեմն՝ դա գործարանային խնդիր է, որակի հետ կապված խնդիր է»:
Ամբրոլաուրիի շրջանում լեռնային զանգվածի սողանքի հետևանքով երեք գյուղերի կապն արտաքին աշխարհի հետ կտրվել է:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օգոստոսի 14-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները շնորհավորել են ծննդյան տոնի առթիվ:
Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր հեկտար անտառներ են այրվել:
Նախագահը օգոստոսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու իրավիճակը, մինչ այժմ իրականացված և հետագա կանխարգելիչ քայլերը, հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 23 արձանագրություն: Միաժամանակ նշվել է, որ շարունակվում են գծանշման և լուսացույցերի փոխարինման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
«Այս պահին ես ոչ մի հիմք չեմ տեսնում ջրի սակագինը բարձրացնելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ 76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում:
Գյումրիում քանդվեց հերթական տնակը: Ընտանիքը բնակարանամուտ նշել է նախորդ շաբաթ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչի խրախուսելու մասին՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, պատասխանատու կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։
ՊԲ զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան կհասնի ժամը 16:00-ին: Այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը 2013թ․հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի դեպքով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարցով միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ռուսական դատարանի դատավճիռը ճանաչելու նպատակով:
«Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային»,- գրառել է լրագրողը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչով է պայմանավորված ամռան ընթացքում ինքնասպանությունների թվի աճը, ասաց, որ առաջին անգամ մեզնից է լսում, թե ամռանն ինքնասպանություններն ավելանում են։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներին միացել է Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ:
«Վերջին 1.5 ամսվա ընթացքում մեր հասարակությանը ոչ բնորոշ այս հանցագործությունների շարքը՝ ագրեսիվ, խիստ ագրեսիվ, ոչ ադեկվատ, իսկապես մի քիչ շատ է։ Բայց միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, թե ինչ-որ հանգամանքներ նպաստել են, որ այդ ագրեսիվությունն աճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
Օգոստոսի 14-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 11-ի կեսգիշերին և գիշերն անց ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր հնչեցին, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա երկու երիտասարդներ: