Բաժիններ՝

Վթար Սարալանջի փողոցում. վարորդը դուրս է նետվել ավտոմեքենայից

Օգոստոսի 25-ին` ժամը 20:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` «Երիտասարդական պալատ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infifniti» մակնիշի 10 LV 629 պետհամարանիշի (վարորդ` 1971 թ. ծնված Վ. Ս.) և «Mercedes E124» մակնիշի 34 ON 739 պետհամարանիշի (վարորդ` 1987 թ. ծնված Թ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes E124»-ը ոլորանից շրջվել է ցած (մինչ այդ վարորդը դուրս էր նետվել ավտոմեքենայից):

Շտապօգնության աշխատակիցները Թ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E124» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս