
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը փախուստի փորձ է արել

Օգոստոսի 24-ին` ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոններից մեկը, ինչից հետո ժամը 14:15-ի սահմաններում կատարել է փախուստի փորձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Փախուստի փորձը կանխվել է, իսկ դատապարտյալը` վերադարձվել հիմնարկ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: