Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց սուպերմարկետի մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին՝ ժամը 17.40-ին, Երևան քաղաքի Շիրակացու փողոցից` «Էվրիկա» սուպերմարկետի մոտից, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Լուսերես Խ.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին հանցակցելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս