Բաժիններ՝

Հրդեհ Ագարակում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 25-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Կոմիտասի փողոցին հարակից այրվում են այգիներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ագարակ-Կարճևան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գտնվող Տիգրան Աղաբեկյանին պատկանող երկհարկանի անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 01:35-ին:

Այրվել են անասնագոմի երկրորդ հարկը՝ ամբողջությամբ (մոտ 400 քմ), առաջին հարկում մոտ 25 քմ հավաբունը, 70 հատ հավ, 50 հատ ճուտ, և ջերմահարվել են անասնագոմի փայտյա կոնստրուկցիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս