
Բիլիարդանոցում պատանդ վերցված աղջիկը հարցաքննվել է

Օգոստոսի 29-ին «Weekend» բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Պատանդ վերցված աղջիկը տուժող է ճանաչվել և հարցաքաննվել»,- ասացին մեզ՝ նշելով, որ ավելին այս պահին չեն կարող ասել։
Օգոստոսի 29-ին վերոնշյալ բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել էր: Տղամարդուն վնասազերծել է դիպուկահարը: