Բաժիններ՝

Լարված իրավիճակ Տրանսպորտի և կապի նախարարության շենքի մոտ. Ոստիկանները փորձում են գտնել և վնասազերծել ռումբը

Այսօր ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Այս պահին նախարարության շենքի մոտ աշխատում են ոստիկաններ և ԱԻՆ-ի աշխատակիցներ:

Նախարարության աշխատողներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, 168.am-ին հայտնեցին, որ մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ նրանց, իրենց նախկին աշխատողներից է: Նախարարության գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանն էլ ասաց, որ հիմա խուճապ չկա նախարարությունում, նախարարության բոլոր աշխատակիցներին տարհանել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս