
Երևանում հայտնաբերված դիակի ինքնությունը չի պարզվել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ Քննչական կոմիտեում նման ահազանգ ստացել են, դիակի ինքնությունը պարզվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։