Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրակցված տարածքները կհանվեն աճուրդի (ցանկ)
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 10:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23): Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 873-Ա որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից դրանց բաժնային մաս համարվող հողամասերը
Հ/Հ | Գույքի անվանումը | Գույքի մակերեսը | Հողի բաժնային մասի կադաստրային արժեքը (դրամ) |
Գույքի գնահատված արժեքը 05.04.2017թ դրությամբ (դրամ) | Գույքի մեկնարկային գինը /դրամ/ | Նախավճարը /դրամ/ | |
1 | Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/4 շենք, 1/5 տարածք | 36.2 | 103286.4 | 3855714 | 3855714 | 192786 | |
2 | Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/6 տարածք | 129.8 | 373056 | 7427944 | 7427944 | 371398 | |
3 | Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/7 տարածք | 50.5 | 146369 | 2683631 | 2683631 | 134182 | |
4 | Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/8 տարածք | 50.1 | 143376 | 3366624 | 3366624 | 168332 | |
5 | Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/9 տարածք | 67.9 | 195158.4 | 4561842 | 4561842 | 228093 |
*Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 873-Ա որոշման՝
– աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել սույն ծանուցմամբ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները.
– ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 30000 դրամ գումարի արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքում է օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև 15.09.2017թ. ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) են ներկայացրել.
– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝ յուրաքանչյուր գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:
– աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է` 20000 (քսան հազար) դրամ (վճարվում է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից չի վերադարձվում,
– անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23)` մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:
Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում, և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:
Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը»: