Բաժիններ՝

Ականի պայթյունից զոհված Հայկ Խաչատրյանին երկու ամիս առաջ էին տեղափոխել Ղարաբաղ

«Շատ խելոք, շնորհքով սիրված, հարգված տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այսօր ականի պայթյունից զոհված զինծառայող Հայկ Խաչատրյանի մասին՝ ասաց Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավար Վասակ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը, որը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր:

Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկը սովորական գյուղական ընտանիքում էր ապրում, ունի երկու եղբայր. «Մի եղբայրն աշնանը պետք է բանակ գնա, մյուս եղբայրն էլ դպրոցական է: Նա տան ավագ որդին էր»:

Վ. Ղազարյանի խոսքով՝ Հայկը դպրոցում գերազանց սովորող երեխա էր. «Ուղղակի դպրոցը պրծավ, իրեն բանակ տարան, ոչ մի տեղ չհասցրեց սովորել, ինչքան գիտեմ, պետք է գար բանակից ու ուսումը շարունակեր»:

Նշենք նաև, որ Հ. Խաչատրյանը 8 ամիս է՝ ինչ գնացել էր բանակ, այս ընթացքում դեռ չէր եկել տուն: Գյուղապետի խոսքով՝ սկզբում Հայաստանում է ծառայել, իսկ վերջին երկու ամիսը տարել են Ղարաբաղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս