2017 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի բեկանելուց հետո ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը:
Տնտեսության զգալի թվով ճյուղերի ավտոմատացումը կլինի առաջիկա տասնամյակների կարեւորագույն միտումներից մեկը, որի պատճառով 75-ից մինչեւ 375 միլիոն մարդ (համաշխարհային աշխատուժի 3-14 տոկոսը) հարկադրված կլինի փոխել գործունեության ոլորտը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։
Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները ոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:
«Մենք ապրում ենք այնպիսի փոփոխվող աշխարհում, որտեղ ապագայում կլինեն երկրներ, որոնք ունակ կլինեն ստեղծել նոր տեխնոլոգիաներ: Կլինեն նաև այնպիսիք, որոնք կկարողանան գնել այդ տեխնոլոգիաները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
«Ամեն երկրորդ տունն այսօր Գյումրիում դատարկվում է»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Հայաստանում 29.4% աղքատության ցուցանիշները ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծրագրերն ավելի հասցեական իրականացնի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Արտեմ Ասատրյանը:
«Վերջին մի քանի ամիսներին մենք տեսանք, որ տարբեր ապրանքների շատ լուրջ գնաճ է տեղի ունենում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ վախթանգ Միրումյանը վստահ է` ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պատճառով ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի դրույթների հետ կապված որևէ խոչընդոտ չի առաջանա:
ԱԺ ՀՀԿ խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ժխտում Հայաստանում աղքատության ցուցանիշի վերաբերյալ այսօր հրապարակված վիճակագրական տվյալները` 29.4 %, սակայն համաձայն չէ, որ աղքատությունն ավելացել է։
Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան Մերկ ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։ Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչև Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։ Ե
«Այսօր ինձ զանգահարեց ՀՀ մի քաղաքացի, որի ամուսինն այսօր առավոտյան է մահացել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, դեկտեմբերի 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է
58 ընտանիք փրկվեց վտանգավոր վթարային պայմաններից՝ Միքայել և Կարեն Վարդանյանների շնորհիվ, որոնք նոր բնակարնների համար հատկացրել են 1մլն 700 հազար դոլար: Աննախադեպ բարեգործություն Երեւանում:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի վարույթում քննվող «Սասնա ծռեր-3» գործով այսօրվա դատական նիստում սկսվեց մեղադրական եզրակացության հրապարակումը, որի ժամանակ ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։
Հայաստանը դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։
Հանրապետության հրապարակում Ամանորի գլխավոր զարդի` տոնածառի լույսերը պաշտոնապես կվառվեն դեկտեմբերի 19-ին:
«Առհասարակ դժվար է գնահատել` թանկացում սպասվում է, թե ոչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` խոսելով հունվարի 1-ից սպասվող հնարավոր թանկացումների մասին:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:
«ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի տնօրինությունը, տեղեկանալով ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անազատության մեջ պահվող արջերին առավել բարվոք պայմաններով տարածք տեղափոխելու գործընթացի մասին, դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը տեղափոխելու խնդրանքով։
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Երեւանի տոնական միջոցառումների համար այս տարի համայնքային բյուջեից 54 միլիոն դրամ է ծախսվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Հայաստանում բազմազավակ ընտանիքներն օրենքով կարգավիճակ կստանան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը նշեց, որ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով սահմանվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, ինչպես նաև նախանշվել աջակցության ուղղություններ:
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վերջին օրերին տեղի ունեցող թանկացումներին տեղյակ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թանկացումները «լավ բան չեն»: