«Էական թանկացումների պետք չի սպասել». Վախթանգ Միրումյան

«Առհասարակ դժվար է գնահատել` թանկացում սպասվում է, թե ոչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` խոսելով հունվարի 1-ից սպասվող հնարավոր թանկացումների մասին:

Ըստ նրա, օրինակ, թռչնամսի մաքսատուրքը 14%-ից 2018 թ. հունվարի 1-ից սահմանվում է 18%, բայց դա ինչպե՞ս կանդրադառնա գների վրա՝ կախված է մի շարք հանգամանքներից, քանի որ ԵԱՏՄ-ից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում և ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքով փոխարինելու դեպքում այդ 4% բարձրացումն ազդեցություն չի ունենա, նաև ՀՀ-ն ազատ առևտրի պայմանագրեր ունի գործընկերների հետ և այդ երկրներից ներմուծմամբ փոխարինելու դեպքում էլ ազդեցություն չի լինի:

Այսինքն, ըստ ՊԵԿ փոխնախագահի, տեղական արտադրողներին հնարավորություն է տրվում ընդլայնել արտադրությունը:

«Մեր կանխատեսումներով էական թանկացումների պետք չի սպասել: Տեղի ունեցած թանկացումները մաքսատուրքերով պայմանավորված չեն»,- ասաց Վ.Միրումյանը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ քաղաքացու աշխատավարձը չի ավելանում, սոցիալական վիճակը վատանում է, իսկ բարեփոխումները շարունակվում են, ո՞րն է կապը, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց.

«Ի՞նչ անենք, չիրականացնե՞նք բարեփոխումներ»:

Վ.Միրումյանը նշեց, որ այդ բարեփոխումների արդյունքում միջազգային շուկայում հումքի և ապրանքների գների բարձրացումների ազդեցությունն է մեղմվում, քանի որ կրճատվում են բիզնեսի այլընտրանքային ծախսերը, այլապես էֆեկտը կրկնակի ավելի կլիներ.

«Մեր նպատակը բիզնեսի ծախսերը կրճատելն է, որ կարողանանք գոնե մեղմել այդ ամեն ինչը»:

Հարցին` Ձեր կյանքը վերջին մեկ տարում լավացե՞լ է, թե վատացե՞լ, Վ.Միրումյանը պատասխանեց, որ չի փոխվել, թեև թանկացումներն ազդել են` ավելի շատ դրմական միջոցներ է կորցրել:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս