
58 ընտանիք փրկվեց վտանգավոր վթարային պայմաններից՝ Միքայել և Կարեն Վարդանյանների շնորհիվ. Աննախադեպ բարեգործություն Երևանում

58 ընտանիք փրկվեց վտանգավոր վթարային պայմաններից՝ Միքայել և Կարեն Վարդանյանների շնորհիվ, որոնք նոր բնակարնների համար հատկացրել են 1մլն 700 հազար դոլար: Աննախադեպ բարեգործություն Երեւանում:
Մոտ մեկ տարի առաջ Վարդանյան ընտանիքին է դիմել 4-րդ կարգի վթարային շինություններում ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում բնակվող 58 ընտանիք:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները Շահամիրյանների փողոցի վթարային շինությունների բնակիչներին հատկացրել են 1մլն 700 հազար դոլար՝ նոր բնակարաններ գնելու համար: Գումարը բաժանվել է ընտանիքներին ըստ իրենց զբաղեցրած բնակմակերեսի:
Ընդհանուր առմամբ 148 մարդ, որոնցից 22-ը անչափահաս երեխաներ են, այսուհետև հնարավորություն կունենան ապրելու նոր եւ լուսավոր բնակարաններում: