«Աղքատության կրճատման հիմնական նպատակը տնտեսական աճն է և եկամտաստեղծ գործունեությունը»

Հայաստանում 29.4% աղքատության ցուցանիշները ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծրագրերն ավելի հասցեական իրականացնի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Արտեմ Ասատրյանը:

«Աղքատության կրճատման հիմնական նպատակը տնտեսական աճն է և եկամտաստեղծ գործունեությունը»,- ասաց նա:

Թե ի՞նչ խորհուրդ կտա նախարարը թոշակառուներին և անապահով խավի ներկայացուցիչներին, որոնց թոշակներն ու նպաստները հաջորդ տարի չեն ավելանում, Ա.Ասատրյանը նշեց, որ պարզ ու անկեղծ ներկայացրել են, որ հնարավորություններն ու ցանկություններն այսօր միմյանց չեն համապատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031