Բաժիններ՝

«Երևանի բյուջեն 85 միլիարդ է, Գյումրիինը՝ 3 միլիարդ, բայց երբ լեննականցիները պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, հո Երևանին բան չի՞ եղել». Վարդան Ղուկասյան

«Ամեն երկրորդ տունն այսօր Գյումրիում դատարկվում է»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի վարպետները ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասից դուրս համբավ ունեն. «Այսօր այդ վարպետները փողոցներում չափչափում են, գյումրեցի տղամարդը սովոր է, որ դատարկ ձեռքով տուն չմտնի, և, երբ տուն է մտնում, երեխաներն ասում են՝ «պապա ջան, սոված եմ, հաց կուզեմ», էդ հոր սիրտն է պայթում:

Ցավում եմ, որ 300 հազարանոց Լեննականում այդքան մարդ չէր մահանում, ինչքան 150-160 հազարանոց Գյումրի քաղաքում: Ծնելիությունն ավելի քիչ է, քան մահացությունը: Երևանի բյուջեն 85 միլիարդ է, Գյումրիինը՝ 3 միլիարդ, բայց երբ լեննականցիները պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, հո Երևանին բան չի՞ եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս