Ի՞նչ կհարցնեին ընկերությունների ղեկավարները, եթե աշխատանքի ընդունվել ցանկացողներին հնարավորություն ունենային միայն մեկ հարց տալ։ Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։
Դատարան է ուղարկվել նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործը։ Տավուշում տեղի ունեցած դեպքի առթիվ քննված գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է հայտնվել նորածնի տատը։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի սկզբնամասում՝ անտառտնտեսության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է տան տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի բնակարանային ֆոնդի մոտ 60-70 տոկոսը սեյսմակայուն չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։
Կառավարությունը հավանություն տվեց «Տեսչական մարմինների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին, սակայն չի ցանկանում, որ երբեւէ որեւէ ընտանիքում կիրառվի:
Կառավարությունը թույլատրեց ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի համապատասխան հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի հերքում՝ Հայաստանում կան աղքատներ, որոնք, ըստ պատգամավորի, չեն կարող օգտվել մի շարք ապրանքատեսակներից՝ անկախ դրանց գնից:
Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, փոխարենը կշարունակի պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագրերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տոլման որպես ադրբեջանական ճաշատեսակ ճանաչելը ոչ մի ձևով չի ապացուցվում ներկա ժամանակներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել Leninagone կոչվող երգի համար, որն ընդգրկվել է «Հնագույն դիտորդը» (An Ancient Observer) ալբոմում:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Մինչ հոբելյանը տոնելը, երգչախումբը հանդես կգա «Դեռ 24 տարեկան…» խորագրով համերգային ծրագրով: Կհնչեն ինչպես բարդ, այնպես էլ` թեթև, կատակ ստեղծագործություններ: Համերգային ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:
«Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 4 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Ըստ մասնագետների՝ երկրաշարժերը կանխատեսելը շատ բարդ գործընթաց է: Առաջին անգամ կանխատեսվել է 1975 թվականին Չինաստանի Խայչեն քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը, որից օրեր առաջ չինացի գիտնականները վերլուծելով տարբեր գեոֆիզիկական դաշտերի ուսումնասիրության արդյունքները՝ սպասվող երկրաշարժի վերաբերյալ տեղեկություններ էին հաղորդել Խեբեյ նահանգի իշխանություններին:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նկարահանված նոր հոլովակը:
Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել և սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որևէ ծառայությունից:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի պատրաստած ֆիլմում խոսել է նաև Հայաստանի մասին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի տնակների մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ավտոբուսն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: