Այս երևույթը հաճախ հանդես է գալիս ոչ ճիշտ կառուցվածքով, քանի որ մարդը, լինելով սոցիալական էակ և կարևորելով դիմացինի գնահատանքն իր տեսակի հանդեպ, չի կարող գոյություն ունենալ առանց ուշադրության և կարևորվելու։
ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով սահմանվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
Վիրավորվել էր որսի ժամանակ, մահացել՝ հիվանդանոցի ճանապարհին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղապետարանը լիզինգային կարգով ձեռք է բերել ռուսական արտադրության «Վեկտոր-410» մակնիշի գերժամանակակից կոմբայն, որը եկող գյուղատնտեսական տարվանից կծառայի գյուղացիական տնտեսությունների կարիքներին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Ամանորի գիշերը՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2018 թվականի հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի մի շարք հանգամանքներ։
ՀՀ Սահմանադրական դատարանն ամանորյա բացիկների համար ծախսել է 234 հազար դրամ։ ՍԴ-ն «Պրինտմաստեր» ընկերությանը պատվիրել է 312 հատ ծրարներով ամանորյա շնորհավորական անհատական բացիկների տպագրություն՝ յուրաքանչյուրը 750 դրամով։
Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ 168.am-ն այս որոշման վերաբերյալ զրուցեց դերասան Հայկ Մարությանի հետ։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով Թվիթերում կեղծ էջ է բացվել @vigensargsyann հեշթեգով:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի բնակչությունը,Պաշտպանության բանակի զորամասի հրամանատարությունը, մարտական ընկերները,ՀՀ Զու բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները, Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 7-ին մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհված կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանին:
«Ինքս աջ ղեկով մեքենա երբեք չեմ ունեցել, բայց հենց այդ օրենքի մասին լսեցի, ասացի՝ եթե հանկարծ արգելեն շահագործելը, վաճառքը, դա մի բան է, իսկ ներմուծումը՝ այլ։ Հիմա օրենքը վերավաճառքը չի արգելում, և ինձ համար դա ընդունելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներմուծման և գրանցման արգելքին՝ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:
Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։
«2017թ․-ը եզրափակում ենք նոր ռեկորդով․ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, տարվա եկամուտը անցնում է 2 մլրդ-ի շեմը»։
Ապրիլի 1-ից, ինչպես հայտնի է, կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։
«Ծանր, լուրջ վիճակ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ խոսելով գրիպի և սուր շնչական հիվանդությունների բռնկման մասին:
Լոռու մարզպետարանը միայն սեղանի օրացույցներ գնելու համար ծախսել է 39 հազար դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումներ բաժնից տեղեկանում ենք, որ մարզպետարանն առանց մրցույթի «Անկյուն» ՍՊԸ-ից գնել է 2018 թ. սեղանի 60 հատ օրացույց՝ յուրաքանչյուրը 650 դրամ արժեքով։
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ Դերասան Սերգեյ Դանիելյանը կողմ է այս որոշմանը, բայց նաև նկատում է՝ ով արդեն ներմուծել է մեքենան, նրան չի կարելի արգելել վաճառել այն, դա դեմ է սեփականության իրավունքին:
Հիվանդանոցում մահացավ նաև երկրորդ ճանապարհային ոստիկանը:
Տոնական օրերին «Շտապ բուժօգնության» կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 466-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ԲՄՎX6» մակնիշի վարորդը ձերբակալվել է:
«Եվրոպայում սպառումը 10 տոկոսով նվազել է, նույնը վերաբերում է Ռուսաստանին, և պարզ է, որ դա Հայաստանում ավելի ցավագին կլինի, որովհետև մեզ մոտ ընտանիքի բյուջեի կեսը գնում է սպառողական ապրանքների վրա»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Հունվարի 8-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երևան ճանապարհի 337-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60-70 տարեկան տղամարդու, որից հետո փորձել է օգնություն ցույց տալ, սակայն վերջինս տեղում մահացել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Հունվարի 1-ից վառելիքի շուկայում արձանագրված թանկացումները բուռն քննարկումների տեղիք են տվել, թեև դրանց անխուսափելիությունը հայտնի էր վաղուց։ Այժմ խնդիրն այն է, թե որքանո՞վ են օբյեկտիվ այդ թանկացումները և արդյոք այստեղ բացակայո՞ւմ է սպեկուլյատիվ տարրը:
Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: