Սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.80C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.10C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.70C