ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի բուժքույրերի սենյակից կատարված գողության հանգամանքները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ:
Երեկ ավագանու նիստում կատարված դեպքը լրատվության ուշադրությունից դուրս թողեց օրակարգի «Երևան համայնքի սեփականության 2017թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» շատ կարևոր կետի քննարկումը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ փետրվարի 14-ին մեկնարկեց Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սրահում 2017 թվականի օգոստոսի 1-ին չորս անձի սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի գործով առաջին դատական նիստը:
ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև «Տետրիս» խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:
ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին և չի ցանկանում մեկնաբանել այն` առանց խնդրին տեղյակ լինելու:
Փետրվարի 14-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սավիթ Ֆլջյանի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արամ Ճռիկյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։
Փետրվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ինչի հետևանքով նրանք և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 13-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու և Դավիթաշենի 4-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա և 58-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գեղարքունիքի մարզի 4 եւ 5 հազարից ավելի բնակչություն ունեցող խոշորացված 14 համայնքներում արդեն աշխատանքի են հրամանագրվել տնտեսական զարգացման պատասխանատուներ:
Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին,որ նույն օրը աջ գագաթային շրջանի կտրած-պատռված վերքերով և քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով իրենց է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1978թ. ծնված Ս.Գ-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1933 թ. ծնված Գրետա Օ.-ն, 1973 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Խաչատուր Օ.-ն:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:
«Իրավունք» թերթը գրում է. ««Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Փետրվարի 12-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ փետրվարի 11-ին ժամը 19:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում վիճաբանություն է առաջացել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ եւ ամեն ինչից սկանդալ սարքելը:
Օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց երեք հայի մասին (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան, Դիանա Գրիգորյան), ովքեր Միացյալ Նահանգներում մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը:
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մահվան գործը կկարճվի: Ըստ էության իրավապահները սպասում են դատաբժիշկների վերջնական եզրակացության պատասխանին, որից հետո գործը կկարճվի:
Պարուհի-մարմնավաճառները վաստակած գումարի կեսը հատկացրել են ակումբի տնօրենին:
Փետրվաի 14-ին՝ ժամը 05:01-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: