
Վիճաբանությունը շարունակվել է «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ. կողմերը հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին

Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին,որ նույն օրը աջ գագաթային շրջանի կտրած-պատռված վերքերով և քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով իրենց է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1978թ. ծնված Ս.Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 3վ շենքի մոտակայքում վիճաբանություն է առաջացել Ս.Գ-ի և նույն քաղաքի բնակիչ` 1996թ. ծնված Կ.Խ-ի միջև, ինչի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Մելիքավան փողոցում տեղակայված «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, որտեղ միացել է Կ.Խ-ի եղբայր՝ 1992թ. ծնված Հ.Խ-ն, ինչի արդյունքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին: