«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։
Փետրվարի 15-ին` ժամը 17:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ 14-րդ փողոցի թիվ 44 շենքի մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները (5 երեխա) արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երեւանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են «Երկրապահ» կամավորական միության ղեկավարության եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:
Փետրվարի 16-ին՝ ժամը 05:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և արգելափակվածներ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ողբերգություն, որ կարող էր տեղի չունենալ Ինքնասպանություն մարդիկ գործում են աշխարհի բոլոր երկրներում։ Բայց եթե աշխարհում դա շատ տարբեր, հնարավոր արագ ու անցավ տաբերակներով են անում, մեզանում նախընտրում են կամուրջներից ցած նետվելով դաժան ինքնասպանության եղանակը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել․ «Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրությունները կան, տարաների անալիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի մեր աղբյուրը։
«Փաստ» թերթը գրում է. «Ավարտվեց Ռուսաստանի գողական հանցաշխարհի «արքա» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և իր 13 «ընկերների» աղմկահարույց դատական գործընթացը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է՝ «Սուրմալու» տոնավաճառում ՊԵԿ հսկողական միջոցառումների շրջանակում հարկային դաշտը շրջանցելու փորձ է բացահայտվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 16-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանից գիտնականները մշակել են պարզ հոգեբանական թեստ, որը թույլ է տալիս բավականին ստույգ կանխատեսել՝ նորապսակները միմյանց կդավաճանեն արդյոք կյանքի առաջին չորս տարում:
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2016 թվականի 18764-ի դիմաց։ Տարվա կտրվածքով, հանցագործությունների թիվն աճել է 1520-ով կամ 8.1%-ով։
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ մարմինների, ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները անասնագողության դեպք են բացահայտել։
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի համաճարակ լինելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
ՀՀ քննչական կոմտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ։
Միջոցառման հիմնական նպատակը պետություն-մասնավոր բիզնես փոխգործակցության նոր մեխանիզմների ներդրման միջոցով վերահսկողական և տեսչական բարեփոխումների իրականացումն է:
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը:
Եթե խոսքերն իրականություն դառնալու կախարդական հունար ունենային, Հայաստանը վաղուց տարածաշրջանային կենտրոնների կենտրոնն էր դարձել։
Բաթումիում, «Մագնոլիայի» շենքում միաժամանակ երեք բնակարան են կողոպտել: Շենքի բնակիչներն ասում են, որ բնակարանների տերերը քաղաքում չեն եղել։
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության հետ աջակցելու է Շիրակի մարզի 18-30 տարեկան այն երիտասարդներին, որոնք չունեն կրթություն կամ աշխատանք և ուսման հնարավորություն: Աշխատանքներ են տարվելու երիտասարդներին կյանքի ու բիզնեսի հմտություններով ապահովելու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Մասիսի հիվանդանոցի ոչ մի բուժաշխատող չի ազատվի աշխատանքից մինչ թեյի գույնի համար մեզի անալիզի պատասխաններ գրելու դեպքի ուսումնասիրությունների ավարտը:
Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կաթի արտադրությունը կաթնամթերքի ոլորտի հիմնական խնդիրն է:
Դավթաշենի կամրջի տակ փետրվարի 15-ին մահացած հայտնաբերված մայրն ու աղջիկը օրեր առաջ ոստիկանության կողմից որոնվել են որպես անհետ կորած:
«Այնտեղ եթե տղամարդ լիներ, նույն բանն էր լինելու, ես չեմ կարծում, որ այդ հարձակումը տեղի ունեցավ այն պատճառով, որ այնտեղ կանայք էին, հարձակումը տեղի ունեցավ, որովհետև դա իշխանությունների գործիքակազմում է, որովհետև իրենք փորձում էին վրեժխնդիր լինել այն ամենի համար, ինչ նախորդ նիստերում տեղի էր ունեցել»: