ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել, Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասերում:
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Երևանի ավագանիում օրերս տեղի ունեցած միջադեպի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հոգեբան Սամվել Խուդոյանին խնդրեց տալ կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդու հոգեբանական բնութագիրը:
Անցած տարի՝ նախորդի համեմատ, Հայաստան 18.7%-ով ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Փետրվարի 15-ին, ժամը 12:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ «Երևան ՋԷԿ»-ի խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Փետրվարի 15-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 143Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ կեղծելու և իրացնելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է, որ կաթնամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության պաշտոնական դիրքորոշումը Երևան ավագանու՝ փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ։
Փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։
««Երկիր Ծիրանին» ունի աշխատանքի իր ստրատեգիան. դա պրովոկացիաներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Ցանկանում եմ, որ նման դեպքերում մամուլը ոչ միայն լուսաբանի դեպքը, այլև՝ տա դրա գնահատականը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը:
Օրերս Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը տհաճ ու տգեղ են համարում:
Կառավարությունը սահմանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը և կառավարության մի շարք որոշումներում կատարեց փոփոխություններ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 15-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը Բագրատաշեն թիվ 19/33 հասցեում գտնվող գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Ռաֆիկ Ավետիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելիս ճանապարհին մահացել է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին:
34-ամյա Մկրտիչ Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Ժամանակ» թերթը գրում է. «2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի խոշտանգման գործով այսօր առերեսում տեղի կունենա Գրիշա Վիրաբյանի եւ Երեւանի նախկին ոստիկանապետ, այժմ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող Աշոտ Կարապետյանի միջեւ:
Փետրվարի 14-ին ժամը 19:35-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել քարաթափման մասին, որը տեղի է ունեցել Հադրութ-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին:
Փետրվարի 15-ին՝ ժամը 02:42-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի հարակից դաշտամիջյան հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ սպառնալիքների հնչեցնելու կասկածի շուրջ ֆեյսբուքյան օգտատերն այս պահին հարցաքննվում է։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Փետրվարի 14-ին՝ ժամը 16:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է (4-րդ հարկի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: