
Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվաի 14-ին՝ ժամը 05:01-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առատ ձյան պատճառով արգելափակվել է ձյան շերտի մեջ: Փրկարարներն «Mercedes E190» մակնիշի 74 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից:
Փետրվաի 14-ին՝ ժամը 01:10-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Չերեմուշկա» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Wolsvagen Golf» մակնիշի 21 UO 085 պետհամարանիշով ավտոմեքենան: