«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «37-ամյա կնոջ և նրա դստեր հետ պատահածը ցնցեց հանրությանը; Ի՞նչը կարող էր երիտասարդ կնոջը ստիպել նետվել կամարջից՝ իր հետ տանելով նաև 9-ամյա դստերը։ Շրջանառվում են մի քանի վարկածներ։ Մասնավորապես, որ կնոջ նախկին ամուսինը կրոնական աղանդի անդամ է եղել։ Սակայն ամուսնու հարազատները հրապարակայնորեն հերքել են այդ վարկածը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին էթիկայի հանձնաժողովից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այլեւս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար։
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը «75ա» համարի միկրոավտոբուսում հերթական քաղաքացին թալանվեց: Գրպանահատները տարել էին տիկնոջ դրամապանակը՝ 100 հազար դրամով: Գողացել էին հիվանդանոցի համար նախատեսված գումարը:
Փետրվարի 14-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակիչ` 1983թ. ծնված Ա.Ղ-ն, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին դիմել է այն մասին, որ փետրվարի 1-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել իր տան բակ և այնտեղից հափշտակել օղու թորման պղնձյա կաթսան և կափարիչը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
55-ամյա Տիգրան Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյուղապետարանները շարունակում են գյուղացիներին զգուշացնել, որ այս տարի ևս հնարավոր է երաշտ լինի, որովհետև ջրամբարները դատարկ են, և ոռոգման ջրի խնդիր է առաջանալու:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երևանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում են առեղծված մնալ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի նաև երկրի ամենաանկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։
Փետրվարի 16-ին՝ ժամը 13:59-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է:
ԱՊՊԱ համակարգում 2017 թվականին ներդրվել են ուղիղ հատուցումների համակարգը, ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը, գրեթե ամբողջությամբ վերանայվել են համակարգի բոլոր կարգավորումները:
Լալայան փողոց 45 տուն. Մկրտչյանների ընտանիքը 3 անչափահաս երեխայի հետ այս հասցեում է բնակվում:
Ոստիկանները «BMW X5» մակնիշի մեքենայում թմրանյութ հայտնաբերեցին։
Երևանի պետական համալսարանում ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել։
Հետախուզվողը թաքնված էր ավտոտնակի գետնահորում․ նա բերման ենթարկվեց ՔՀԳ վարչություն:
«Այն հակահիգիենիկ վիճակը, որ կար «Նուբարաշնում», դա օր առաջ լուծում էր պահանջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին:
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում լուծվեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպանի հարցը՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ որպես նրա պաշտպան վերանշանակված փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը ներգրավվեց գործում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան բոլոր հանգամանքները։
Փետրվարի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա 2 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գյումրու դպրոցների մեծ մասը շարունակում է մնալ ուժեղացված հսկողության տակ, ինչը պայմանավորված է կասկածելի անձանց՝ Հայաստանի սահման մուտք գործելու հնարավոր լուրերի հետ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: