Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանը և Դեսիսլավա Ռադևան այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն։
Փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 13-ի օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել: Մասնավորապես, օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երևան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը:
Հայաստանի հատուկ դպրոցներում «անմարդկային» պայմաններ են: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ բարձրաձայնելով հատուկ դպրոցներում առկա մի շարք խնդիրների մասին:
Փետրվարի 12-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 4 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 10-ին, ժամը 22.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1941 թ. ծնված Քնարիկ Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:
Փետրվարի 10-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել էր ճամփեզրի արգելապատնեշին և կիսով չափ ընկել ձորակը, ինչի հետևանքով վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 12-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Պահքը սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները փետրվարի 11-ին, ժամը 18.30-ին, «Մին. Վոդի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Զինաիդա Մ.-ին:
«Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են»,- գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փետրվարի 12-ին, ժամը 09:01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս պատկերը նկարել եմ 2013թ գարնանը՝ Արագած լեռան 2600-2700մ բարձրության վրա:
Փետրվարի 11-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության վերաբերյալ հաղորդում է ստացվել:
Վերջին օրերին մեր սպառողները մի տարօրինակ փաստի կամ հաճելի անակնկալի ականատեսը դարձան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ փետրվարի 11-ին ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Փետրվարի 11-ին` ժամը 21:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ակադեմիայի արգելապատնեշին և սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 12-ին՝ ժամը 00:49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարանից՝ ելակ արտահանող մարզ. Շիրակը փոխում է իր գյուղատնտեսական դեմքը:
Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել:
Տեառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո:
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2017 թվականի 18764-ի դիմաց։
Երեխայի ներդաշնակ, առողջ հոգեբանական զարգացման, ինչպես նաև սոցիալական հարմարվողականության և երջանկության ապահովման ամենակարևոր գործոնը երեխայի կյանքում ծնողի անմիջական ներկայությունն է։