Փետրվարի 12-ին` ժամը 11:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 4 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բենզինը կրկին 10 դրամով թանկացել է: Արդեն մի քանի օր է՝ վառելիքի շուկայում Regular տեսակի բենզինը վաճառվում է 460 դրամով, Premium տեսակը 470-ով, իսկ Diesel-ը՝ 460: Նախորդ տարվա վերջից այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում:
Փետրվարի 12-ին՝ ժամը 14:29-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում՝ սարի լանջից քաղաքացին (ունի ոտքի վնասվածք) չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվեց:
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 12-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Լաչինյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Երևան քաղաքի քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ստանձնել է 2000 թ․ սպանությունների եւ զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորի պարտականությունները։
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք է բացահայտվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 15-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 10.00-ը կդադարեցվի…
Շատ հաճախ, երբ հավատացյալները հարցնում են, թե երբ է Տեառնընդառաջը և լսում պատասխանը՝ փետրվարի 14-ին, զարմանում են՝ արձագանքելով, թե արդյո՞ք օրն այս տարի փոխվել է։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 44-ամյա տղամարդը վթարի գործով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 1 տարվա ազատազրկման, զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Փետրվարի 8-ից հանրապետությունում կիրառվում են շարժական արագաչափեր:
Փետրվարի 12-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մի շարք փողոցների հիմնանորոգման ծրագրեր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը, բացառությամբ Գայի պողոտա՝ 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների:
Ինտերնետային մոլեխաղերով տարված տղան տնից գողություն է արել:
Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների`
Երեւան, Աջափնյակ, Հալաբյան 22 հասցեում տեղի ունեցած խոշոր ջրագծի վթարի վերացման աշխատանքների ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնցով պայմանավորված ջրամատակարարումը Աջափնյակում այսօր ժամը 24.00-ի փոխարեն նախատեսվում է վերականգնել վաղը փետրվարի 13-ին ժամը 10.00-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հարցազրույց է տվել անգլիական emerging-europe.com-ին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 13-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Աթոյան, Մուրացան, Ռոստովյան, Կռիլովի, Չեռնիշևսկու, Նեկրասովի, Բելինսկու, Լոմոնոսովի, Սուվորովի, Լորիս-Մելիքով փողոցների, Ազատամարտիկների փողոցի և իր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Արեշի 3, 4, 5, 8, 10, 11, 12, 14, 15, 16, 18, 19, 20, 22, 24 փողոցների, Արցախ թաղամասի, Էրեբունի փող․ 1-ից-27, Բուռնազյան փող․ 40-ից-132 համարների ջրամատակարարումը։
Ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողություններ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 14-ի նիստում քննարկելու է «Գրին Էներջի» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու հարցը:
«Կապանում թիվ 3 հատուկ դպրոց կա, որտեղ այս պահին մոտ 80 երեխա կա՝ իրապես հատուկ կարիքներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Ինչպես հայտնի է, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում աճել էր գրիպով, սուր շնչառական վարակով հիվանդների թիվը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ այս պահին սպառնացող թվեր չունենք:
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում (Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները հասարակական, կրթական, քաղաքական և գիտական տարբեր շրջանակների հետ:
Փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները:
Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) իրավիճակը չի հանդարտվում: Հացադուլ է հայտարարել բուհի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը տուժող է ճանաչվել: Այդ մասին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Քննչական կոմիտեից: