
Թունավորում Վերին Կարմիրաղբյուրում

Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1933 թ. ծնված Գրետա Օ.-ն, 1973 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Խաչատուր Օ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում հեռուստացույց դիտելիս նրանք զգացել են գազի սուր հոտ, այնուհետև զգալով թուլություն` դիմել են բուժօգնության:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: