Բաժիններ՝

Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս