Բաժիններ՝

Պատահար կրկեսի մոտ. կան տուժածներ, երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 16-ին՝ ժամը 05:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և արգելափակվածներ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են ՎԱԶ 21010 մակնիշի 34 NR 537 և «Mercedes» մակնիշի 35 NV 858 (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1993 թ. ծնված Ռ. Ա.-ը, 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1995 թ. ծնված Ս. Խ.-ը համապատասխանաբար հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ և «Թիվ 1 համալսարանական կլինիկա»: Բժիշկները Ռ․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա. Ե.-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ Ս. Խ.-ը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս