Ինչու Բժշկական համալսարանը ձեռք բերեց «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը:
Թերթի հետ զրույցում բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է, որ իրենք մշակել են զարգացման երկարամյա ծրագիր, աշխատում ենք խոշոր միջազգային կառույցների հետ:
Ինչ վերաբերում է հիվանդանոցային ոլորտում առկա կատաղի մրցակցությանը, նա նշել է.
«Յուրաքանչյուր մրցակցություն, որ կազմակերպվելու է պարզ, շիտակ, ազնիվ պայմաններում, մեզ համար գրավիչ է։ Մնացած բոլոր տեսակի փոխհարաբերությունները անընդունելի են, եւ մենք մեզ տեսնում ենք ոչ թե մրցակցության մեջ` ներերկրային խնդիրները լուծելիս, այլ նաեւ միջազգային ասպարեզում։
Եվ մեր ուսանողները պետք է տեսնեն, որ այստեղ իրենց սովորած տարիներին ձեռք բերած կրթությունը կարող են կիրառել յուրաքանչյուր զարգացած երկրում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: