Դավթաշենի կամրջի տակ մահացած հայտնաբերված մայրն ու աղջիկը որոնվել են որպես անհետ կորած
                                    Դավթաշենի կամրջի տակ փետրվարի 15-ին մահացած հայտնաբերված մայրն ու աղջիկը օրեր առաջ ոստիկանության կողմից որոնվել են որպես անհետ կորած: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեն խորհդրական Սոնա Տռուզյանը:
ՀՀ քննչական կոմիտեն խորհդրականը նաև նշեց, որ նախնական վարկածով ՝ 37-ամյա Գ. Հ.-ն 9-ամյա դստեր հետ Դավթաշենի կամրջից նետվել է:
Ավելի վաղ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    