«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյ. «Ես երբեք հանցագործություն չեմ կատարել». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ավարտվեց Ռուսաստանի գողական հանցաշխարհի «արքա» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և իր 13 «ընկերների» աղմկահարույց դատական գործընթացը: Փետրվարի 16–ին դատախազը կհայտարարի պատժաչափի պահանջի մասին: Դատարանում իր վերջին խոսքում հանրահայտ «օրենքով գողը» հայտարարեց.
«Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց պետք է պաշտպանվեմ: Ես երբեք հանցագործություն չեմ կատարել: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ: Ավելացնելու ոչինչ չունեմ: Խնդրում եմ հարգել Սահմանադրության 51–րդ հոդվածը»: Այդ հոդվածով մեղադրյալին իրավունք է վերապահվում ցուցմունք չտալ ինքն՝ իր և մտերիմների դեմ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: