Բաժիններ՝

«Մարդու կյանքում խնդիրներ միշտ կան, պարզապես հենց գարնանն է, որ սրվում է դրանց գիտակցման զգացողությունը». հոգեբան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով գարնանը սրացվող առողջական խնդիրների, դրանց հավանական բարդությունների ու հետևանքների մասին, հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ մարդու կյանքում խնդիրներ միշտ կան, պարզապես հենց գարնանն է, որ սրվում է դրանց գիտակցման զգացողությունը, ինչը կապված է գարնան բերած կոնտրաստի հետ, երբ մարդը տեսնում է զարթոնք ապրող բնության նոր կյանքը և դրան զուգահեռներ տանում իր ներսում գոյություն ունեցող դատարկությունը և խնդիրները:

Հոգեբանն ուշադրություն է հրավիրում նաև սեզոնային պահանջմունքների խնդրին. «Բոլորին հայտնի է, որ գարունը բնության համար համարվում է բազմացման լավագույն շրջան, և մարդը նույնպես հանդիսանալով բնության մի մասը, բացառություն չի կազմում: Խոսքը վերաբերում է էմոցիոնալ և ֆիզիկական մտերմության ցանկությանը, երբ մեծ է զուգընկեր գտնելու ցանկությունը: Այս առումով գարունը ստիպում է, որ մարդն իր ուշադրությունն էլ ավելի կենտրոնացնի այս պահանջմունքի վրա, և կախված այս պահանջմունքի բավարարման աստիճանից, այն հոգեբանական ապրումները, որ ունի մարդը, կարող են լինել ավելի սրված, կամ հակառակը՝ թեթև: Երբ մարդը չունի զուգընկեր և հույս, որ կարող է նրան գտնել, որովհետև հատկապես գարնանը մեծ է ոչ միայն այս պահանջմունքը , այլ նաև դրա ակնկալիքը, մարդը հասկանում է, որ սա հերթական գարունն է, կրկին ոչինչ չի փոխվելու, բացասական զգացողությունները սկսում են սրվել: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն զուգընկեր, բայց իրենց ակնկալիքներն արդարացված չեն դրանից , այս դեպքում ևս բացասական տրամադրությունների փոփոխությունը կարող է գարնան ընթացքում սրվել»:

 Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս