«Անձնական երջանկությունը պետք է փնտրել ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրական կյանքում». բժիշկ-սեքսոպաթոլոգ
«Երբ մարդը կտրված է իրական կյանքից՝ հուսախաբություններն ավելի շատ կլինեն, քան իրական ձեռքբերումները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով գարնանը սրացվող առողջական խնդիրների, դրանց հավանական բարդությունների ու հետևանքների մասին՝ նկատում է ասուլիսի բանախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
Նա խորհուրդ է տալիս հնարավորինս հեռու մնալ ինտերնետի մեջ «ապրելու» սովորությունից, որը շատերի մոտ արդեն կենսակերպ է դարձել՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով.
«Երբ ամեն անգամ մենք չենք փոխում խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, հետևաբար պետք չէ ակնկալել այլ հետևանքներ: Անձնական երջանկությունը պետք է փնտրել ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրական կյանքում: Մենք շատ ենք վիրտուալիզացվել, և սա առաջին հերթին անդրադառնում է մարդու հուզական, հոգեբանական ներաշխարհի վրա, որից էլ բխում են առողջական տարբեր բնույթի խնդիրներ: Բնականաբար, այս իմաստով հարաբերությունները մեծ շանս ունեն չիրականանալու, որի հետևանքը սթրեսն ու նևրոզներն են, իսկ գարնանը դրանց սրացման ամենաբարենպաստ ժամանակն է: Որքան մեծ են լինում ակնկալիքները, ապա դրանց չիրագործման պարագայում հիասթափությունը կարող է կրկնակի չափերի հասնել»:
Մանրամասները՝ տեսանյութում