Բաժիններ՝

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբն Արցախի հետ կապերի ամրապնդման բանաձև է ընդունել

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև է ընդունել՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախի Հանրապետությանն ու վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևն ընդունվել է Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի և Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով:

Բանաձևու,, մասնավորապես, նշվում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թվականին ընդունել է բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և կոչ արել երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի ու ԼՂՀ-ի և նրա քաղաքացիների միջև կապերը:

Խումբն իր համերաշխությունն է հայտնում 2012-ին ընդունված բանաձևին, այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս