
Լիճք գյուղում կուտակված անասնակեր է այրվել

Մարտի 24-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է մոտ 120 հակ պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 12։25-ին:
Այրվել են մոտ 120 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերից 1 քմ հատված: