
Քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մարտի 24-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի 282 LP 23 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը և «Toyota Alphard» մակնիշի 97 VT 077 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան:
Փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայից 2 քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: