Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Թափոնների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի ցուցափեղկից երկու հատ ժամացույց հափշտակած անձի ինքնությունը:
Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւանից Տվեր ուղեւորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով զոհի ինքնությունը հայտնի է:
Հայաստանի համար շատ կարևոր է մարդու իրավունքների վերականգնումը և այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի ապագայում կանխվի այդ խախտումների հավանականությունը:
«Մենք տեսանք, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դեպքում վերջնարդյունքում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը նախատեսված չէ։ Եթե մյուս դատապարտյալները կարող են ուղղիչ հիմնարկներ տեղափոխվել, ապա ցմահ ազատազրկվածները չունեն այդ հնարավորությունը, որը պետք է նախատեսվի»:
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում քննարկվող հարցերից մեկի՝ ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անունով Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածն անվանակոչելու «Երկիր Ծիրանիի» առաջարկի վերաբերյալ 168.am-ը երեկ գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանատուն։ Մեր հարցադրումն ու դեսպանատան պատասխանը ներկայացնում ենք ստորև.
ՄԱԿ-ի անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր:
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է Երեւանից Մոսկվայի ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների հետ կապված մանրամասները:
«Ոչ մի սկանդալ էլ չկա: Միջադեպ է եղել, հարթվել, գնացել է, ավելորդ ինտրիգ փնտրելու կարիք չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը` մեկնաբանելով տեղեկությունը, որ իր ուսանողներից մեկին, որը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է, սպառնացել է ծնոտը ջարդել:
Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ Վորոնեժի շրջանում. այն կանոնավոր ուղեւորափողադրող ընկերության շարժակազմ էր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դեպքեր:
Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:
ՀՀ ԿԱ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող քննիչի կողմից քաղաքացու օժանդակությամբ գումարի դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալու մասին:
Մարտի 19-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
Քիչ առաջ հրապարակվեց Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների գործով մեղադրական դատավճիռը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը: Այն տեղակայված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկայիս պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին …
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում ԵԾ խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար:
«Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երեւանում եւ Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլեւ ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:
Մարտի 20-ին՝ ժամը 04:11-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: