Բաժիններ՝

Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։

Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 6 պահեստատուփ, 5․45 մմ և 7.62 մմ տրամաչափերի 2900-ից ավելի փամփուշտ։

«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031