ԱՄՆ դեսպանատունը՝ «Երկիր Ծիրանիի» առաջարկի մասին
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում քննարկվող հարցերից մեկի՝ ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անունով Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածն անվանակոչելու «Երկիր Ծիրանիի» առաջարկի վերաբերյալ 168.am-ը երեկ գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանատուն։ Մեր հարցադրումն ու դեսպանատան պատասխանը ներկայացնում ենք ստորև.
-ԱՄՆ դեսպանատունն, առհասարակ, ինչպե՞ս է վերաբերվում Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջարկին, որը մերժվեց Երևանի ավագանու կողմից։ Խնդրում ենք մեկնաբանել, քանի որ ավագանու «Հանրապետական» և «Ելք» խմբակցության անդամները «Երկիր Ծիրանի» կուսակցությանը մեղադրում էին ԱՄՆ-ի կողմից պատվեր կատարելու մեջ։
– Մենք այս հարցում որևէ դերակատարություն չունենք։