Պաշտոնյաների սխալների «գինը» վճարում է ժողովուրդը. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Պաշտոնյաների սխալների «գինը» վճարում է ժողովուրդը

Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի քան 3.2 միլիոն դոլար վճարել Ստոկհոլմի արբիտրաժում։

Այս որոշումը կարելի է բնորոշել որպես անհրաժեշտ, բայց անարդարացի․ անհրաժեշտ, քանի որ պետությունը չի կարող իրեն թույլ տալ առանց իրավական պաշտպանության կանգնել միջազգային արբիտրաժի առջև, բայց անարդարացի, քանի որ դրա գինը վճարվում է հասարակության հաշվին՝ կառավարության սխալի պատճառով։

Այս գումարը ծախսվելու է հարկատուների գրպանից։ Այն մարդկանց, ովքեր ապրում են նվազագույն աշխատավարձով, ստանում են անբավարար թոշակ, դժվարությամբ են վճարում բնակարանի կոմունալները կամ իրենց երեխաների ուսման վարձերը։

👉 Արդյունքում ստացվում է՝ իշխանությունը սխալվում է, իսկ ժողովրդի վրա է դրվում դրա գինը։

👉 Մարդիկ տուժում են կրկնակի․ և՛ կորցնում են պետական միջոցները, և՛ չեն ստանում իրենց սոցիալական կարիքների բավարարում։

👉 Իսկ պատասխանատուներից ոչ ոք չի կրում քաղաքական պատասխանատվություն կամ չի կանգնում դատարանի առաջ։

Սա սոցիալական անարդարության բացահայտ օրինակ է։

Այս ամենը բացահայտում է նաև ավելի լայն խնդիր:

Թափանցիկության և պատասխանատվության բացակայության պայմաններում նման ծախսերը դառնում են ոչ թե պետական շահի պաշտպանություն, այլ պաշտոնյաների սխալների «գինը», որը վճարում է ժողովուրդը»:

Տեսանյութեր

Լրահոս