
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի նավթային մագնատի և չորս ընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել մեկ անձի և չորս կազմակերպությունների նկատմամբ, նշելով, որ նրանք Թեհրանի արտասահմանյան գործունեությանը, ներառյալ՝ Ուկրաինայում և Իսրայելում «անկայունացմանը» աջակցող ցանցի մաս են կազմում հայտնել է Reuters-ը։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները ներառում են իրանցի նավթային մագնատ Մոհամմադ Հոսեյն Շամհանիի և նավագնացության, նավթաքիմիական և ֆինանսական ոլորտներում գործող չորս ընկերությունների ակտիվների սառեցումը։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Թեհրանն ապավինում է նման առևտրային ցանցերից ստացված եկամուտներին՝ իր «անկայունացնող գործունեությունը, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիայի ներսում միջնորդ խմբերին և սպառնալիքներին աջակցելու համար»։
«Այսօր Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է հայտարարում Իրանի անունից գործողների դեմ՝ աջակցելով նրա ջանքերին՝ խաթարելու Մերձավոր Արևելքում կայունությունը և համաշխարհային անվտանգությունը»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի նախարար Հեմիշ Ֆալկոները։
Միացյալ Նահանգները, որն անցյալ ամիս պատժամիջոցներ է սահմանել Շամհանիի նկատմամբ, հայտարարել է, որ նա վերահսկում է բեռնախցիկային նավերի և լցանավերի լայն ցանց՝ միջնորդների բարդ ցանցի միջոցով, որոնք վաճառում էին իրանական և ռուսական նավթ, ինչպես նաև այլ ապրանքներ ամբողջ աշխարհում։
Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին ենթարկված որոշ ընկերություններ մեղադրվում էին Շամհանիի անունից կամ նրա ցուցումով գործելու մեջ, որը մեղադրվում է Իրանի արտասահմանյան գործողություններին նպաստելու մեջ: Եվրամիությունը հուլիսին ևս պատժամիջոցներ է կիրառել Շամհանիի նկատմամբ: