ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ ցուցարարները Մարսելում մտել են հյուպատոսական շենք՝ փորձելով չհեռանալ այնտեղից:
Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հատկապես հայկական հանքային ջրերի, պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, այդ թվում` կոնյակի համար:
Այս պահին Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկում հավաքի մասնակիցներին: Քաղաքացիները փորձեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ:
Ապրիլի 17-ին ՀՀ Կապան քաղաի բնակիչ՝ 1979թ. ծնված Մհեր Հայրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱՀ քր. օր-ի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործություն կատարելու համար:
Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարներն այժմ Երևանի քաղաքապետարանի առջև են։ Նրանք փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը, և կանչում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Տարոն, դուրս արի»,-կանչում են նրանք։
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։
Երևանի փողոցներով երթով անցնող ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Այս պահին նրանք նստել են կրկեսի դիմաց։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երեկոյան անցկացվելիք հանրահավաքի մասին։
Ապրիլի 17-ին՝ առավոտից Գյումրիում ուսանողները և դպրոցականները ընդդեմ Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետի նախաձեռնության շրջանակներում «Դասադուլ» և այլ ցուցապաստառներով, «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Քայլ արա, մերժիր Սերժին» և այլ վանկարկումներով երթ էին կազմակերպել. Գյումրու Վարդանանց հրապարակից նրանք շարժվել են տարբեր փողոցներով:
Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննական կոմիտեի որեւէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։
Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:
Ապրիլի 17-ին Արցախում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած զինծառայողը Ստեփանավան քաղաքից էր, երկվորյակ եղբոր հետ ծառայում էր նույն զորամասում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Այսօր Երևանում ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 66 քաղաքացի:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:
Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում են ԵՊՀ-ում։ Նրանք դասադուլի կոչեր են անում ուսանողներին։
Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
«Պարոն Օսիպյան, արդեն հոգնել ենք ձեզնից։ Ձեզ «Սասնա ծռերը» չսպանեցին, չէ՞, հիշո՞ւմ եք, խնայեցին, որ հիմա մեր դեմ կռվեք»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում` դիմելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց ցուցարար մի աղջիկ, որը փորձում էր նրանից ճշտել, թե ինչ է տեղի ունենում։ Օսիպյանը հետաքրքրվեց, թե նա ով է, ի պատասխան՝ աղջիկն ասաց, որ արժանապատիվ քաղաքացի է։
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հավաքների ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Երևանի Մաշտոցի պողոտայում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանություն բերման է ենթարկվել 7 քաղաքացի, ոստիկանություն է ներկայացվել մեկ անչափահաս:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը, հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ երթով հասավ Բաղրամյան 26՝ ՀՀ վարչապետի նստավայր:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:
Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շարունակելու են փակել ճանապարհներն ու պետական գերատեսչությունների մուտքերը։