Պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։

Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։

Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։

Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

ՄԻՊ գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս