Խիստ անթույլատրելի է factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը. ՄԻՊ
Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:
Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։
Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։ Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների:
Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի կողմից ամփոփովել և ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին։